Իրանի ԱԳ նախարարն առաջարկել է Մերձավոր Արևելքի համար անվտանգության նոր կառուցվածք

Չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցությունների ժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին խոսել է Մերձավոր Արևելքում անվտանգության նոր կառուցվածք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«(Արաղչին հայտարարել է, որ) Իրանը աջակցում է պատերազմից հետո տարածաշրջանային նոր կառուցվածքի ստեղծմանը, որը կարող է ապահովել հավասարակշռված զարգացում և անվտանգություն», – ասվում է Արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Արաղչին պարզաբանել է, որ Թեհրանը բարձր է գնահատում և աջակցում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու առաջարկներին։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը աջակցում է Չինաստանի դիրքորոշմանը, նրա կառուցողական մոտեցմանը և իրավիճակի լիցքաթափմանն ուղղված նրա անխոնջ ջանքերին։ Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Պեկինը Իրանի ռազմավարական գործընկերն է, որը հետևողականորեն հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, աջակցում է Չինաստանին նրա հիմնական շահերը պաշտպանելու հարցում և պատրաստ է ամրապնդել կապերը բոլոր մակարդակներում, բացահայտել համագործակցության ներուժը և ապահովել փոխադարձ աջակցություն։

Արաղչին հայտնել է իր պատրաստակամությունը բազմակողմ ձևաչափերով ամրապնդել կապերը և համակարգումը չինական կողմի հետ։

Leave a Comment