
Թեհրանի մերձակայքում գտնվող առևտրի կենտրոններից մեկում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 41-ը վիրավորվել են։
Այս մասին հաղորդում են իրանական աղբյուրները՝ վկայակոչելով Թեհրանի արվարձան Շահրիար բնակավայրի ղեկավարին։
Իրանցի պաշտոնյայի խոսքով կրակի արագ տարածմանը նպաստել է այն հանգամանքը, որ ավելի քան 250 խանութ և 50 գրասենյակ ընդգրկող առևտրի կենտրոնի ճակատային հատվածը կառուցված էր ոչ հրակայուն նյութերից։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ հրդեհի ծագման պատճառները դեռ հետաքննվում են։