Չինաստանը պատրաստ է նպաստել Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Չինաստանը պատրաստ է նպաստել Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների մեկնարկին և առաջխաղացմանը և ավելի նշանակալի դեր խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղության և անդորրության վերականգնման գործում», – ընդգծել է Վան Ին, ինչպես մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Պեկինում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։