Իրանի իշխանությունները պատրաստ են «արդար համաձայնության» հասնել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար: Այս մասին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», – նրա խոսքերն է մեջբերել ISNA-ն։
Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից սանձազերծված պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։