Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Մարկո Ջուրիչի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Գոհունակություն է արտահայտվել երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության ավելացման կապակցությամբ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա այլցերի միջոցով շարունակել խթանել երկուստեք շահավետ քաղաքական երկխոսությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment