Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. Զախարովա




 

sputnik․ Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ամերիկյան կողմից պատասխանատուները ներկայումս ամբողջությամբ ներգրավված են Մերձավոր Արևելքի խնդիրներում:


 


Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ ու արդյունքահեն բանակցությունների և չի հրաժարվում դրանցից։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


 


«Անշուշտ, մենք բաց ենք (ինչպես միշտ ասել է ՌԴ ղեկավարությունը) բանակցային գործընթացի, շփումների համար, որոնք իրական էֆեկտ, իրական արդյունք կունենան»,-ասել է Զախարովան:


 


Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ամերիկյան կողմից պատասխանատուները ներկայումս ամբողջությամբ ներգրավված են Մերձավոր Արևելքի խնդիրներում:


 


«Բայց նորից եմ ասում․ մենք մեր կողմից չենք հրաժարվել բանակցային գործընթացի կոնցեպտից, շփումներից, հանդիպումներից, որոնք ուղղված կլինեն մեր հայտարարած արդյունքին հասնելուն»,-ընդգծել է Զախարովան:


 


Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել է, որ քննարկումները «ծանր էին, բայց գործնական»: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:


 


Leave a Comment