Իրանը սեփական ուրանի հարստացման ծրագրի կարիք չունի, նույնիսկ եթե երկիրը մտադիր է զարգացնել քաղաքացիական միջուկային էներգիա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս կարծիքը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
«Եթե Իրանը ցանկանում է քաղաքացիական միջուկային ծրագիր էլեկտրակայանների և այլնի համար, աշխարհում կան շատ երկրներ, որոնք ունեն դա, և նրանք չեն հարստացնում այն. նրանք ներմուծում են հարստացված նյութ։ Նրանք (Իրանը) գործում են այնպես, կարծես ցանկանում են ռազմական միջուկային ծրագիր։ Դա անընդունելի է», – ասել է Ռուբիոն։