Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ամերիկացի հեռուստահաղորդավար և նորաձևության փորձագետ Մելիսա Ռիվերսը հրապարակել է Met Gala 2026-ի ամենաոճային աստղերի ցանկը։ Ինչպես հայտնում է Us Weekly-ը, առաջին հորիզոնականները զբաղեցրել են Կենդալ Ջեններ և Քայլի Ջեններ քույրերը։

Ռիվերսի գնահատմամբ՝ նրանց համարձակ կերպարները լիովին համապատասխանել են միջոցառման «Fashion is Art» թեմային՝ ընդգծելով նորաձևության և արվեստի կապը։ Երկրորդ տեղում հայտնվել են դերասանուհի Գաբրիել Յունիոն-ը և բասկետբոլիստ Դուեյն Ուեյդը, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Լիսան։

Ցուցակում ընդգրկվել են նաև Բեյոնսեն, Սաբրինա Կարպենթերը և Էն Հեթուեյը։ Հիշեցնենք, որ Met Gala-ն ավանդաբար անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, և այս տարվա միջոցառումը ևս առանձնացել է իր շքեղությամբ ու արտահայտիչ կերպարներով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment