ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս շաբաթ հրաման տալ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարության աղբյուրներին։
Պորտալի տվյալներով՝ մայիսի 3-ին ԱՄՆ-ը մասնավոր կերպով տեղեկացրել է Իրանին Հորմուզի նեղուցում «Ազատություն» գործողության մեկնարկի մասին, որի նպատակն է ապահովել նավերի անվտանգ անցումը նեղուցից՝ «հնարավոր էսկալացիայի ռիսկը նվազեցնելու» նպատակով։
Axios-ը նաև նշել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի խոսքերը, որն ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը պահպանվում է՝ չնայած Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական գործողությանը։
Չնայած դրան, որոշ ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներ վստահ են, որ Թրամփը կարող է հրաման տալ պատերազմի վերսկսման մասին այս շաբաթվա վերջին, եթե բանակցություններում փակուղին շարունակվի, գրում է պորտալը։