Ռուբեն Ռուբինյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր


 


Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 5-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ:


 


Ողջունելով «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստան-Լիտվա սերտ համագործակցությունը:


 


Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր:


 


 ԱԺ մամուլի ծառայություն


 


 


Leave a Comment