Disney ընկերությունը սկսել է «Կասպեր» սերիալի ստեղծման աշխատանքները։ Բարի ու սիրելի ուրվականի մասին նոր էկրանավորման թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, հաղորդում է Deadline-ը։ Նախագիծը նման կլինի Wednesday հայտնի սերիալին։ Սերիալի ռեժիսորն ու սցենարիստը կլինի Ռոբ Լեթերմանը, ով հայտնի է «Պոկեմոն․ Դետեկտիվ Պիկաչու» ֆիլմով։
Սյուժեի մանրամասներն ու դերասանական կազմը կհայտարարվեն ավելի ուշ։ «Կասպերը» համանուն մուլտֆիլմերի հերոսն է, որը թողարկվել են 1945-1959 թվականներին։ Այդ ժամանակից ի վեր ստեղծվել են բազմաթիվ տարբեր ադապտացիաներ։ Ամենահայտնի ֆիլմերից մեկը «Կասպեր» ֆիլմն է (1995), որտեղ նկարահանվել են Քրիստինա Ռիչին («Ադդամսների ընտանիք») և Բիլ Պուլմանը («Մայրուղի դեպի ոչ մի տեղ»)։
