Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շարունակելով պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետությունում, այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ:
Այս մասին հայտնում էէ ՀՀ ՊՆ-ը՝ հավելելով, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: