«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերականգնվի

5 մայիսի 2026 – 17:27 AMT

PanARMENIAN.Net«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի: Այդ մասին ասվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:

«Սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն է»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Կինոթատրոնի ամառային դահլիճը երկար տարիներ փակ է և անմխիթար վիճակում: Այն վերակառուցելու մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր դեռևս 2025-ի դեկտեմբերին:

Leave a Comment