«Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանը 10 տարի անց»,- Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին հարցրեց քաղաքացիներից մեկը:
«10 տարի հետո տեսնում եմ, որ իմ երկիրը պետք է անվտանգ լինի: Ոչ թե վախվորած ճանապարհներով անցնենք, մտածենք՝ ադրբեջանցին որտեղից ա մեզ դիտարկում, այլ վստահ լինենք, որ ադրբեջանցիները նախ մեր երկրի տարածքում չեն արդեն: Մեր ամբողջ տարածքը մենք ինքներս կարողանում ենք վերահսկել, որովհետև այսօր գիտեք, որ ադրբեջանցիներն օկուպացրել են հայկական տարածքներ։ Այսինքն չօկուպացված տարածքներով Հայաստան եմ ուզում։ Անվտանգ Հայաստան եմ ուզում։ Լավ կրթական համակարգով Հայաստան եմ ուզում։ Հայաստան, որտեղ գալիս են և որտեղից չեն գնում, դա շատ կարևոր ցուցիչ է»,- պատասխանեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։