Հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ է. Հեգսեթ

Հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ է. Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները չեն նշանակում հրադադարի ավարտ։ Նրա ձևակերպմամբ՝ Թեհրանի գործողություններն այս պահին կրում են «հալածանքների» բնույթ, իսկ ռազմական գործողությունների վերսկսման վերջնական որոշումը քաղաքական է և պատկանում է նախագահին։

Հեգսեթն ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ագրեսիվ կերպով պաշտպանվել, իսկ Իրանը քաջ գիտակցում է դա։ Միաժամանակ, նախարարի գրասենյակը հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանն իբր օգտագործում է «կամիկաձե-դելֆիններ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment