Մարտին Գալստյանը վերընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում – armeniatoday.am

Ազգային ժողովը Մարտին Գալստյանին վերընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Փակ գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 69-ը, որոնք բոլորը միաձայն կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա թեկնածությունը նախապես հավանության էր արժանացել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Հիշեցնենք, որ Մարտին Գալստյանը ԿԲ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2020 թվականի մայիսի 5-ին։

Leave a Comment