Հայաստանը հետևողականորեն վերածվում է հակառուսական քաղաքականության կենտրոնի․ Россия24-ի անդրադարձը 

«Россия24» ռուսական հեռուստաալիքը ռեպորտաժով անդրադարձել է Երևանում տեղի ունեցած Եվրոպայի քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ 

 

«Հայաստանը Եվրոպայի սիրտն է։  Հենց այդպես է հայտարարել Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան՝ բացելով լիագումար նիստը Երևանում։ Եվրոպայի սիրտը Հարավային Կովկասի երկիրն է Ասիայում, որը ընդհանուր սահման չունի ԵՄ ոչ մի պետության հետ։  Գագաթնաժողովից հետո հավասարակշռված և բազմավեկտոր կուրսի մասին, որն այդքան հաճախ հիշատակում էր վարչապետ Փաշինյանը, խոսել պետք չէ։  Հայաստանը հետևողականորեն վերածվում է հակառուսական քաղաքականության կենտրոնի»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։ 

Նշվում է նաև, որ Փաշինյանն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը․ 

«Դա նշանակում է շատ կոնկրետ հետևանքներ երկրի համար. ԵԱՏՄ արտոնությունները, որոնցից Հայաստանը տարիներ շարունակ օգտվել է, այժմ հարցականի տակ են:  Սցենարն արդեն մշակվել է Մոլդովայում, որտեղ դեպի արևմուտք շրջադարձից հետո փլուզվել են ֆերմերային տնտեսությունները և աճել պետական պարտքը։ 

Բայց Փաշինյանին այլ բան է հետաքրքրում։ Եվրոպական կարտբլանշ խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Ի պատասխան՝ Եվրամիությանն էլ պետք է Հարավային Կովկասում ֆորպոստ և հնազանդ կատարող։ Գործարքը հասկանալի է։ Միակ հարցն այն է, թե ով է վճարելու դրա համար։ Պատասխանը նույնպես հայտնի է: Հայկական բիզնես, հայկական սփյուռք Ռուսաստանում, հայ ֆերմերներ, որոնց արտադրանքը ԵՄ-ում ոչ մեկին պետք չի լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Leave a Comment