Նաիր Թիկնիզյանը գոլային փոխանցում է կատարել «Ցրվենա Զվեզդայի» կազմում

Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրի շրջանակներում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության է հասել «Չուկարիչկիի» նկատմամբ:

Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով շատ ակտիվ հանդիպում է անցկացրեց և դարձել գոլային փոխանցման հեղինակ։

Նաիր Թիկնիզյանը, ով հուսալի էր ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջևի գծում, փոխարինվել է 70-րդ րոպեին:

Leave a Comment