Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել է.
«Մակրոնը մեզ աբորիգենների տեղ դրեց` ասեց, որ 8 տարի առաջ մենք էդքան չկայինք, որ իրանք Հայաստան գային……….
Նախ, ստեց` լավ էլ եկել են:
Բայց Մակրոնը փողոցային շնիկ սիրեց… և կենդանասեր մի զանգված հալվեց` ինչ պուպուշն ա Մակրոնը))))…
Հիմա Մակրոնը ասի, որ բոլոր հայ կանայք այլանդակ գեշ են, բայց փիսո սիրի` մեկ ա իրանց համար կլինի պուպուշ:
Չմտածեք ես կենդանիներին չեմ սիրում: Սիրում եմ` շատերին հարգում, շատերով հիանում…
Բայց ամեն շուն սիրողի մի աստվածացրեք: Շնասիրությունը ինքնասիրության հաշվին մի արեք: