Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների


Միջազգային


Վաշինգտոնը մոտենում է Թեհրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուն։

Այս մասին հայտնել է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին։

«Մենք ավելի մոտ ենք լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուն, քան 24 ժամ առաջ, այն բանից հետո, երբ Իրանը կրակ բացեց ամերիկյան նավերի վրա և հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվեց ԱՄԷ-ի տարածքի վրա», – ասել են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։

Հեռուստաալիքի աղբյուրները մեկնաբանել են մեկնարկած «Ազատություն» գործողությունը, որի նպատակն է ապահովել Պարսից ծոցում արգելափակված առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։

Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ վերջնական որոշումը կայացնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պարզաբանելով, որ ԱՄՆ զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական ​​պատրաստության վիճակում։


Leave a Comment