Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք պայմանները Ձեր երկրում․ Կոշտան՝ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը չի փոխվել, սակայն «երկրի ներսում իրականացված բարեփոխումներն էապես փոխել են իրավիճակը»։

«Ճշմարիտ է, պարոն վարչապետ, Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը չի փոխվել, բայց Դուք արմատապես փոխել եք պայմանները Ձեր երկրում։ Ես ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի Ձեր տեսլականի կապակցությամբ»,-նշել է Կոշտան՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին՝ տրամադրելով տեխնիկական և ֆինանսական աջակցություն։

 

 

Leave a Comment