Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կարևորել է նաև Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի առաջմղումը։ Այս մասին նա խոսել է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովին։
«Կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է, և Եվրոպական Միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և նորմալացման գործընթացին»,- ասել է Կոշտան։