5 մայիսի 2026 – 12:36 AMT
PanARMENIAN.Net – ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձել է Երևանում տեղի ունեցած ԵՔՀ գագաթնաժողովին:
«Այսօր Երևանում ռուսերեն գերազանց խոսող 2 անուղեղ ռուսատյաց խոսում էին վատ անգլերենով թերարժեքության պատճառով: Թեև, միանգամայն հավանական է, որ դա տեսախցիկի առջև էր, իսկ հետո խոսել են իրենց ավելի սովոր ռուսերենով: Միայն Թրամփն ու Վենսն էին պակաս՝ տգետներից անգլերենի ստուգարքն ընդունելու համար»,-գրել է նա Տելեգրամի իր ալիքում:
Երևանում տեղի ունեցած ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: