«Մենք ենք մեր սարերը» կրծքանշանը՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին

ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցող ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով՝ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ բեմ հրավիրվեց «Creative Armenia» մշակութային հիմնադրամի տնօրեն Կարին Հովհաննիսյանը՝ ԵՄ համաստորագրմամբ ստեղծարար արդյունաբերությունների և մշակութային ձեռներեցության վերաբերյալ մտադրության նամակը ստանալու համար։ Նկատեցինք, որ Կարին Հովհաննիսյանը կրում էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-Պապիկ) հուշարձանի պատկերով կրծքանշան։
Կարին Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է։

Leave a Comment