Մակրոնը գրառում է արել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հուշամատյանում – Նորություններ 05.05.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Վերադառնալով այստեղ՝ հիշողության և տապանաքարի վայր,

Բառերով նկարագրել դժվար է…
Որպեսզի բոլոր մահացածների անունները լսվեն,
Եվ որպեսզի պատմությունը չմոռացվի։

Ֆրանսիան միշտ կանգնած է հայ ժողովրդի կողքին
Եվ միշտ հարգում է Ցեղասպանության հիշատակը
Եվ անթիվ-անհամար գողացված ճակատագրերը»,–գրել է նա։

Leave a Comment