Երևանի մետրոպոլիտենը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մետրոյի շաբաթը թվերով՝
Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք․
Ապրիլի 27-ից մայիսի 3-ը մետրոպոլիտենը սպասարկել է 579 հազար 824 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ․
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
Կատարողականը՝ 100 %
Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։
Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։
Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.
Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
- Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
- Telcell սպասարկման կետերից,
- Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում: