Երևանի քաղաքապետարանում անցկացվող գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ 45-ից 22-ն արդեն Երևանում են և հնարավոր է, որ մայիսի վերջին մտնեն երթուղի։
«ՀՀ կառավարության աջակցությամբ մեր գնած մնացած տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում և ես ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գծեր մուտք գործելու պահից որևէ հին տրոլեյբուս մեր գծերում չպետք է ունենանք»,-ասաց Ավինյանը։