Ֆրանսիայի նախագահը Հայաստանի իր պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Արմենպրես»-ը։

Էմանուել Մակրոնն ու Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակությունների մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:

Leave a Comment