Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային հերթական անգամ խնդրել են համեմատել Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին։ Այս անգամ հարցը վերաբերել է ակումբին նվիրվածությանը:
Բանն այն է, որ մինչ մամուլում ակտիվորեն քննարկվում էր վնասվածք ստացած ֆրանսիացի հարձակվողի հանգիստն Իտալիայում, բրազիլացին օգնեց թիմին 2-0 հաշվով կարևոր հաղթանակ տոնել «Էսպանյոլի» նկատմամբ՝ դառնալով դուբլի հեղինակ:
«Վինիսիուսն ավելի՞ նվիրված է «Ռեալին», քան Մբապեն: Ես չեմ համեմատում ֆուտբոլիստներին։ Մեզ նրանք բոլորն էլ անհրաժեշտ են։ Ես միշտ ասել եմ, որ խաղադաշտում հաջողության հասնելու համար մեզ պետք է թիմի յուրաքանչյուր անդամի նվիրվածությունը»,- հետխաղյա մամուլի ասուլիսին նշել է Արբելոան։