Հորմուզի նեղուցում հարավկորեական նավում պայթյունից անձնակազմի անդամներ չեն տուժել

Հորմուզի նեղուցում հարավկորեական բեռնատար նավի վրա տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետեւանքով անձնակազմի 24 անդամներից ոչ ոք չի տուժել, այսօր հայտարարել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ գերատեսչության հայտարարության` Namu նավի վրա բռնկված հրդեհը ամբողջությամբ մարվել է, լրացուցիչ վնասների մասին տեղեկություններ չկան։ Նշված է, որ դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նավը կկարողանա վերականգնել բնականոն աշխատանքը, իսկ տեղի ունեցածի պատճառը կպարզվի, երբ նավը կտեղափոխվի եւ զննության ենթարկվի, հայտնել է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։

HMM ընկերությանը պատկանող բեռնանավըում Հորմուզի նեղուցում պայթյուն էր որոտացել, որին հաջորդել էր հրդեհը։

Yonhap գործակալության տվյալներով՝ միջադեպի պահին Պանամայի դրոշի ներքո գտնվող նավը Արաբական Միացյալ Էմիրությունների ջրերում էր։ Նավում եղել են Հարավային Կորեայի 6 քաղաքացիներ եւ այլ երկրների18  քաղաքացիներ։

Նավատորմային ընկերությունում իրենց հերթին նշել են, որ պայթյունից հետո շարժիչային բաժնում հրդեհ է բռնկվել, եւ նավաստիները փորձել են վերահսկել կրակը։ «Դեռ վաղ է ասել՝ արդյո՞ք սա եղել է արտաքին հարձակման հետեւանքով»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Yonhap-ի տվյալներով՝ նեղուցի շրջանում մնում է մոտ 2 հազար նավ, որոնցից 26-ը՝ Հարավային Կորեայի դրոշով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զինված ուժերը կօգնեն Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին դուրս գալ այնտեղից։

Իր հերթին Թեհրանը հայտարարել էր, որ սա կդիտարկի որպես հրադադարի խախտում։

Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրեին հայտնել էր Իրանից արձակված երեք հրթիռի որսալու մասին։ Նաեւ մեղադրել Թեհրանին ԱԹՍ- ի միջոցով Abu Dhabi National Oil Company-ի նավթատարներին հարվածելու մեջ։

Leave a Comment