Հայտնի է ՉԼ 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից

Եվրոպայում ակումբային մրցաշրջանը մոտենում է ավարտին, և Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության հիմնական փուլի ուղեգրերն աստիճանաբար գտնում են իրենց տերերին:

«Լիվերպուլի» նկատմամբ 3-2 հաշվով տարած տնային հաղթանակից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ 12-րդ թիմը, որն ապահովեց իր մասնակցությունը գլխավոր եվրագավաթի 2026/27 թվականների մրցաշարին։

Ինչպես հայտնի է, Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ։ Դրանցից 29-ը կստանան մրցաշարի ուղիղ ուղեգրեր, իսկ մնացած 7 տեղը կխաղարկվի ամռանը կայանալիք որակավորման փուլում:

Անցած հանգստյան օրերին լիգայի փուլի մասնակիցների ցանկը համալրել են ևս երեք ակումբներ։ Իսպանական «Վիլյառեալն» ապահովել է իր տեղը Լա լիգայի լավագույն քառյակում, պորտուգալական «Պորտուն» հռչակվել է երկրի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» իր գլխավոր խնդիրը լուծել է Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Ներկայացնենք այն 12 ակումբները, որոնք արդեն երաշխավորել են իրենց մասնակցությունը Չեմպիոնների լիգայում.

Անգլիա. «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ»
Իսպանիա. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ»
Գերմանիա. «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ»
Իտալիա. «Ինտեր»
Ֆրանսիա. ՊՍԺ
Նիդերլանդներ. ՊՍՎ
Պորտուգալիա. «Պորտու»:

Leave a Comment