
Չինաստանի կենտրոնական հատվածում` Լյույան քաղաքում գտնվող հրավառության արտադրության գործարանում, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, 61-ը՝ վիրավորվել, հայտնում է Սինհուա պետական լրատվական գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել «Huasheng» ձեռնարկության արտադրամասում, երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտ 16:43-ին։
Փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար մոբիլիզացվել է ավելի քան 480 փրկարար, ներգրավվել է 3 փրկարար ռոբոտ։
Փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են նաեւ ողջ գիշեր։