ԱՄԷ-ի դպրոցները մայիսի 5-ից 8-ը կանցնեն հեռավար ուսուցման

ԱՄԷ-ի բոլոր դպրոցները մայիսի 5-ից 8-ը կանցնեն հեռավար ուսուցման։ Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարարությունը։

Հայտարարության համաձայն՝ որոշումը կայացվել է «անվտանգության նկատառումներից ելնելով» և վերաբերում է «մանկապարտեզներին, ինչպես նաև երկրի պետական ​​և մասնավոր դպրոցներին»։

Իրավիճակը կվերանայվի մայիսի 8-ին, և միջոցառումների երկարաձգումը չի բացառվում։

Leave a Comment