Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Ակրոնի» նկատմամբ։
Հաղթական գոլը գրանցվել է երկրորդ խաղակեսում. 72-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի և այս թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Ջոն Կորդոբան՝ կարևոր 3 միավոր պարգևելով իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած միավորների քանակը հասցրել է 63-ի՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» մեկ միավոր պակաս ունի։ «Ակրոնը» 27 միավորով 12-րդն է։