ՏԵՍԱՆՅՈւԹ. Զելենսկին կադրեր է հրապարակել Փաշինյանի հետ հանդիպումից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցցանցերում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում տեղի ունեցած: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այսօր տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Leave a Comment