Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը՝ Սամվել Կարապետյանի հորդորով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ներին ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից։ Նա բերման էր ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, դատարանը նշան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Leave a Comment