Ինչպե՞ս են Մխիթարյանն ու թիմակիցները նշել «Ինտերի» 21-րդ չեմպիոնությունը

«Ինտերի» 21-րդ Սկուդետոն մեծ շուքով է նշվել Միլանի փողոցներում։

​Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո չեմպիոնական հանդիպման վերջնակետը դրած Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցները հենց խաղադաշտում նշել են պատմական հաջողությունը։ Ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակել է տոնական կադրեր՝ «CAMPIONI D’ITALIA 21» մակագրությամբ, իսկ Միլանի փողոցներում երկրպագուները մոտոերթեր և շքերթներ են կազմակերպել։

«Ինտերը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց առաջնության ավարտից 3 տուր առաջ։ Չեմպիոնական խաղում խփված գոլերից մեկի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է։ Այս հաղթանակի շնորհիվ հայ կիսապաշտպանը դարձավ Իտալիայի կրկնակի չեմպիոն։

Leave a Comment