ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցիչը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե իրանական հրթիռները հարվածել են ամերիկյան նավին։ Այս մասին X-ում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հերքել է տվյալներն այն մասին, որ ԱՄՆ նավը խոցվել է իրանական հրթիռներով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարձակվել են ամերիկյան նավի վրա, որը փորձել է անցնել Հորմուզի նեղուցով՝ անտեսելով իրանական կողմի նախազգուշացումները։ Ըստ նրա տեղեկությունների՝ երկու հրթիռ հասել են թիրախին, և նավը ստիպված է եղել հետ դառնալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment