Հայաստանն ու Խորվաթիան համաձայնագիր են կնքել

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում  Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։

Քննարկել են Հայաստան–Խորվաթի հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

Հանդիպման արդյունքներով  Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը:

Leave a Comment