Զելենսկին սպառնացել է մայիսի 9-ին անօդաչու թռչող սարքեր ուղարկել Մոսկվա

Ուկրաինան կարող է անօդաչու թռչող սարքեր ուղարկել Մոսկվա Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս շքերթին կարող են թռչել նաև ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասել է նա Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ մայիսի 9-ի շքերթը կանցկացվի «մի փոքր կրճատված ձևաչափով»։ Նա ընդգծել է, որ հասարակական անվտանգությունն ամենակարևորն է։

Leave a Comment