Այդ զույգը սինխրոն, համատեղ աշխատում է մեր ժողովրդի, մեր պետականության դեմ․ Աղվան Վարդանյան

 

Չկա որևէ բան, որ Ալիևը ասի և մեր այս բանը չկրկնի: Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոնարհվածին և Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հլու հնազանդ կատարում է: Ադրբեջանը կարող է, Ալիևը կարող է ասել գնում է խաղաղության, որովհետև Ադրբեջանի պահանջները չեն ավարտվել: Ադրբեջանը Հայաստանին պահում է ուղղակի պատանդի վիճակում, ինչպես պատանդի վիճակում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մյուս գերիներին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment