Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։
Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
- Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,
- Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,
- Աթենքի փողոցը,
- Ծիծեռնակաբերդի խճուղին,
- Մաշտոցի պողոտան,
- Սայաթ-Նովայի պողոտան,
- Աբովյան փողոցը
- Բաղրամյան պողոտան:
Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։