Միացյալ Թագավորությունից հայտնում են՝ Հորմուզում արկը հարվածել է լցանավի

«Չեզոք» երկրների նավերին Հորմուզի նեղուցից դուրս «ուղեկցելու» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախօրեին արված հայտարարությունից քիչ անց Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործակալությունը հայտնել է, որ անհայտ ծագման արկը լցանավի է հարվածել ջրուղում, գրում է Reuters-ը։

Քիչ մանրամասներ են հայտնի։ Նշվում է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների ափից 78 ծովային մղոն հեռավորության վրա, տուժածներ չան։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ մեկնարկած ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանն ի պատասխան՝ Իրանն արգելափակել է Հորմուզով տարանցվող բեռնափոխադրումների զգալի մասը։ Էներգիայի համաշխարհային գներն այս պատճառով սրընթաց աճել են։

Ապրիլի 8-ին հրադադարի հաստատումից հետո Վաշինգտոնը հայտարարեց Հորմուզը շրջափակելու մասին, որի ընթացքում ամերիկյան ուժերն արդեն մի քանի նավ են առգրավել։

Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։

Պատերազմի մեկնարկից հետո պարբերաբար հաղորդվել է Հորմուզում Իրանի կողմից նավերի խոցման մասին։

Leave a Comment