Իրանը և Օմանը կշարունակեն բանակցությունները Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմ մշակելու շուրջ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Բնականաբար, նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մենք պետք է մշակենք արձանագրություն կամ կոնկրետ մեխանիզմ։ Մենք քննարկեցինք այս հարցը միջազգային իրավունքի տեսանկյունից, մենք քննարկեցինք այն հետագա զարգացնելու ուղիները՝ երկկողմ համակարգման և համապատասխան միջազգային կառույցների հետ խորհրդակցությունների միջոցով: Ես կարծում եմ, որ այս ոլորտում բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին», – ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ: