Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

«Սա առաջին անգամն էր, որ Ադրբեջանի նախագահը մասնակցեց Հայաստանում անցկացված միջոցառման, չնայած այն հանգամանքին, որ այն տեղի ունեցավ տեսակոնֆերանսի միջոցով»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Միաժամանակ նա ցանկություն է  հայտնել պաշտոնական այց կատարել Ադրբեջան։

«Հուսով եմ, որ երբ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովը տեղի ունենա 2028 թվականին Ադրբեջանում, ես հնարավորություն կունենամ այցելելու այդ երկիրը», – ընդգծել է նա։

Leave a Comment