Հայաստանը ինքնուրույն կկայացնի Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ իր որոշումը։
Եվրոպական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Հայաստանը կայացնում է իր սեփական որոշումները։ Մոտ մեկ ամսից, իհարկե, ընտրություններ են անցկացվելու։ Եվրոպական հեռանկարը ևս բանակցությունների սեղանին է, և Հայաստանը ինքնուրույն կկայացնի այդ հարցի վերաբերյալ իր որոշումը»,-նշել է Կալասը։