Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանեց Երևան

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

 

Leave a Comment