Քանի դեռ նրանք պատանդ են Բաքվում, դո՛ւք էլ եք պատանդ. Ռոբերտ Ամստերդամ

Քանի դեռ նրանք պատանդ են Բաքվում, դո՛ւք էլ եք պատանդ։

Այս օրերին Երևանը հյուրընկալում է Եվրամիության առաջնորդներին, բայց ես տեսնում եմ միայն լռություն։

Ինչո՞ւ ԵՄ պաշտոնյաները, անցնելով ձեր փողոցներով, չեն տեսնում այն գերիների լուսանկարները, որոնք ապօրինի բանտարկված են Բաքվում։

Ամո՛թ է լռելը, երբ ձեր հայրենակիցները տառապում են։ ԵՄ-ն Հայաստանի հետ կնքել է համաձայնագիր, որտեղ գլխավորն օրենքի գերակայությունն է։ Այդ դեպքում որտե՞ղ է այդ գերակայությունը, երբ մարդու իրավունքները ոտնահարվում են։

Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ ես ասում եմ՝ ո՛չ։ Մի՛ ընդունեք անընդունելին։ Մի՛ հրաժարվեք ձեր հայրենակիցներից։

Ռոբերտ Ամստերդամ, միջազգային իրավաբան

Leave a Comment