«Այլևս հեռավար ռիսկեր չեն». Ռոբերտա Մեցոլան Երևանում խոսել է ժողովրդավարության սպառնալիքների մասին

Շատ հաճելի է լինել այստեղ, գեղեցիկ Երևանում։ Շատ շնորհակալ ենք վարչապետ Փաշինյանի կողմից ստացած հրավերի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլա։

«Օրեր առաջ, մեծամասնության որոշմամբ մենք ընդունեցինք բանաձև, որով ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը ունենալ ուժեղ ժողովրդավարություն, ինչպես նաև Եվրոպական արժեքներ, որ մենք բոլորս կիսում ենք։

Երեկ հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ և քննարկել ենք առաջիկայում ինչ քայլեր ձեռնարկենք, որ ավելի մոտ լինենք մեր արժեքներին, հանձնառություններին և մեր միության հիմնարար սկզբունքներին։

Մենք քննարկելու ենք նաև ինչպես պայքարել ապատեղեկատվության և հիբրիդային վտանգների դեմ։ Դրանք այլևս հեռավար ռիսկեր չեն, և Եվրոպական հանձնաժողովը հանձնառու է պայքարել դրանց դեմ բոլոր շահառուների հետ։ Դրանք ժողովրդավարության դեմ իրական վտանգներն են, և այլևս ոչ միայն հողի վրա են, այլև թվային հարթակներում։ Այս համատեքստում, մեր հանձնառությունն է նաև աշխատել սոցիալական հարթակների հետ, որոնք մեր գործընկերներն են, և մենք պետք է վստահ լինենք, որ այն գործիքները, որոնք ստեղծվել են մարդկանց միմյանց հետ շփումների համար, չեն խախտում ժողովրդավարության սկզբունքները։

Եվ վերջապես արհեստական բանականությունը։ Մենք տեղեկացված են մտահոգությունների մասին, բայց այն մեզ չի կանգնեցնելու այն օգտագործելուց։ Մենք ուզում ենք լուծել խնդիրները և մարտահրավերները, որոնք առկա են՝ վստահ լինելով, որ մեր ժողովրդավարությունը պաշտպանված է։ Մենք լսել ենք խնդիրները, մենք գիտենք ինչպես լուծել դրանք, բայց մենք անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք դրանք լուծելու համար, և ես վստահ եմ, որ այդ քաղաքական կամքը մենք այսօր կգտնենք։»-եզրափակել է Մեցոլան։

Leave a Comment