Axios. ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն առաջնորդի իրենց շարասյուները Հորմուզի նեղուցով

ԱՄՆ ռազմածովային ուժերի նոր՝ «Ազատություն» նախագիծ գործողությունը, որը նպատակ ունի ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցով, ենթադրում է ոչ թե ծովային շարասյուների կազմակերպում և ուղեկցում, այլ անվտանգ և ականազերծ ջրային ուղիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: Այս մասին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին:

«ԱՄՆ երկու պաշտոնյաների խոսքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր նախաձեռնությունը պարտադիր չէ, որ ներառի ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցում առևտրային նավերի համար։

Պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը առևտրային նավերին կտրամադրեն տեղեկատվություն նեղուցով անցնող ամենաապահով նավագնացության ուղիների, մասնավորապես այն ուղիների մասին, որոնք չեն ականապատվել իրանական զինվորականների կողմից», – գրել է նա X-ում։

Leave a Comment